Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Է. Նալբանդյան.«Հայաստանը պատրաստ է արդյունավետ աշխատել ՄԱԿ-ի կառույցներում»

Հուլիս 7, 2010թ. 10:23

Հուլիսի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ հունիսի 24-ին ստորագրված 2010-2015թթ. համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառույցների եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցության առնչությամբ:

Կողմերն անդրադարձան պետական կառավարման համակարգի բարեփոխման, կլիմայի փոփոխության, էներգիայի արդյունավետ օգտագործման, այլընտրանքային էներգիայի ու հակակոռուպցիոն պայքարի բնագավառներում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ՀՀ կառավարության համագործակցության մասին:

Յենս Վանդելը կարեւորելով Հայաստանի առաջընթացը նշված բնագավառներում, իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կառավարության համագործակցության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ստորագրված ծրագրի իրականացման ուղղությամբ: Նա նաեւ վստահեցրեց, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն