Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Milliyet. «Վաշինգտոնից վատ ազդակներ են գալիս»

Հուլիս 7, 2010թ. 17:47

Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքի` թուրքական «Միլլիյեթ» անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի երևանյան այցելությանը: հետաքրքրական մի նկատառում է անում այն մասին, որ «շատ թեժ» խնդիրներով շրջապատված թուրքական արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը «սառնարան է դրված»:

Մինչդեռ թուրքական մամուլը հեղեղված է Քլինթոնի` Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: (Millyet) օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը հիշեցնում է, որ անցած տարի ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց շնորհիվ կարող էին հիմնվել դիվանագիտական հարաբերությունները, բացվեր սահմանը, մշակվեին պատմական խնդիրների շուրջ երկխոսության մեխանիզմներ: Բայց` Անկարան, տուրք տալով Բաքվի հակազդեցություններին և պայման դնելով ղարաբաղյան խնդրի լուծումը, փաստորեն ճանապարհ հարթեց արձանագրությունների սառեցման համար: Գրում է թուրքական լրատվամիջոցը: «Առաջին հայացքից թվում է` Թուրքիային դրանից ինչ վնաս: Ներկայումս` ոչ մի: Բայց, անկեղծ ասած, Վաշինգտոնից վատ ազդակներ են գալիս: Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում նորից կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը: Անցած ապրիլ երևան եկած վտանգն այս անգամ առավել լուրջ կարող է լինել»,- գրում է թուրք վերլուծաբանը` այդ տագնապը հիմնավորելով երկու պատճառով:

1. Հրեական լոբբին Թուրքիայի վրա բարկացած լինելու պատճառով կարող է համալրել հայերի կողմնակիցների շարքերը:

2. ԱՄՆ-ն առաջիկա նոյեմբերին պատրաստվում է Կոնգրեսի ընտրություններին:

Հոդվածագիրն այդ իմաստով պատահական չի համարում Հիլարի Քլինթոնի` Երևանում հնչեցրած խոսքերն այն մասին, որ գովելի են արձանագրությունները կյանքի կոչելու հարցում Հայաստանի գործադրած ջանքերը, «գնդակը» Թուրքիայի «դաշտում է» և գործելու նրա ժամանակն է եկել: Սամի Քոհենը նշում է, որ Քլինթոնի` Թուրքիային ուղղված երկրորդ «մեսիջը» Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունն էր: Ընդգծվում է այն հանգամանքը, որ թեև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, թե այդ այցը մասնավոր բնույթի է, բայց ծաղկեպսակի վրա գրված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար: Քոհենի մեկնաբանմամբ` այդ կերպ ամերիկյան դիվանագիտությունը ցանկացել է ոչ չտագնապեցնելով ադրբեջանաթուրքական ճակատին որոշակիապես գոհացնել Հայաստանին ու ամերիկահայությանը:

Եզրափակելով իր հոդվածը` «Milliyet»-ի վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցի լուծման լույսը դեռևս հորիզոնում չի երևում ու քանի որ Անկարան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը պայմանավորում է Ղարաբաղով, նշանակում է հավանաբար դեռ երկար ժամանակ սառեցված կմնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն