Եվրոպան կասկածում է`ընդունե՞լ, թե՞ չընդունել Թուրքիային իր շարքերը
Հուլիս 8, 2010թ. 19:59
Ինչպես գրում է ֆրանսիական Le Figaro-ն` Եվրոպային եւ Թուրքիային անհրաժեշտ է շարունակել բանակցությունները: Բանակցություններն ընթանում են շրջանով: «Եվրոպական կողմը կասկածում է, թե, արդյո՞ք, անհրաժեշտ է ընդունել Թուրքիային իր շարքերը: Թուրքիայի ազդեցիկ «հովանավորները»` Թոնի Բլերը եւ Գերհարդ Շրյոդերը արդեն վաղուց անհետացել են քաղաքական ասպարեզից: Գերմանիան այժմ տատանվում է, իսկ Ֆրանսիան ակնհայտորեն դեմ է հանդես գալիս: Թուրքական առաջնորդներն էլ իրենց հերթին զգում են հոգնածություն:












