Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Քաղաքականություն

Սեմնեբի.«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգության առանձնահատուկ թեմա է»

Հուլիս 8, 2010թ. 20:14

CemnebiՍեմնեբիին մտահոգել է ղարաբաղյան հակամարտությունը, հատկապես սահմանային վերջին միջադեպից հետո

Հարավային Կովկասի, հատկապես հակամարտող տարածքներում, իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը պետք է մտահոգի միջազգային հանրությանը: Այդ մասին այսօր ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին. տեղեկացնում է ԵԱՀԿ լրատվական ծառայությունը:

«Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը լիարժեքորեն պահպանի իր հետաքրքրվածությունը տարածաշրջանի հանդեպ», -ասել է նա:

Նա նշել է, որ ԵՄ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունները լուծելու և ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ: «Այդ ջանքերը արդյունավետ կլինեն միայն միջազգային հանրության համատեղ գործունեության արդյունքում: Այս կապակցությամբ, պետք է նշեմ, որ ԵԱՀԿ դերը շատ կարևոր է և ԵԱՀԿ-ն ԵՄ գործընկերն է այդ հարցում», -ասել է Սեմնեբին:

ԵՄ դիվանագետը ընդգծել է, որ Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների խնդիրը ԵՄ-ի համար առաջնահերթ է:
«Տարածաշրջանում չլուծված հակամարտությունները հիմնական սպառնալիքն են տարածաշրջանի կայունության համար, քանի որ ստատուս քվոյի պահպանումը, ըստ էության, անկայուն է և էսկալացիայի վտանգ է պարունակում, ինչի վառ ապացույցն էին 2008-ի Վրաստանի դեպքերը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգության առանձնահատուկ թեմա է, հատկապես երբ վերջին սահմանային միջադեպը տեղի ունեցավ», հավելել է Սեմնեբին:

Սահմանային վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Չայլու գյուղի մոտ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, եղել է հունիսի 18-ին, որի հետևանքով 4 հայ զինվոր սպանվեց և չորսն էլ վիրավորվեց:


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն