Դավութօղլուն խիստ բառեր է ուղղել Իսրայելի ԱԳ նախարարին
Շարունակվում է Թուրքիա-Իսրայել` երկու պետություների ղեկավարների հեռահար «հարձակումները»: Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet -ը, այս անգամ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ բառեր է ուղղել իր իսրայելցի գործընկերոջ հասցեին: «Այն, ինչ Լիբերմանն ասել է, որեւէ արժեք չունի մեզ համար», – ասել է Դավութօղլուն հեռուստատեսային եթերում` ի պատասխան Լիբերմանի կոչին` ներողություն խնդրել Իսրայելից:
«Իսրայելը պետք է եւ ներողություն խնդրի, եւ փոխհատուցում վճարի միակողմանիորեն, եթե այս երկու պայմանները չնյութականացվեն, ապա Թուրքիան չի կարող անտարբեր մնալ»,- ասել է ԱԳ նախարարը»:
Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով պատրաստվում էր հաջորդաբար այցելել եվրոպական երեք մայրաքաղաքներ` Բեռլին, Լիսաբոն եւ Լոնդոն, հետաձգել է է իր այցը: Պատճառը` Թուրքիայի մեջլիսում ԱԳՆ վերաբերյալ օրինագիծի քննարկումն է:
ArmAr.am












