Գաղտնազերծվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը
Հուլիս 9, 2010թ. 09:45
Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի:
ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում:












