Գլխավոր » Լրահոս

Օզոնային շերտը քայքայող գազի ներմուծումը կանխված է

Հուլիս 9, 2010թ. 10:02

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են օզոնային շերտը քայքայող «502» գազի ներկրումը: Վարչության պետ Սամվել Սանամյանը լրագրողներին հայտնել է, որ ապօրինի ճանապարհով ներկրված գազը հայտնաբերվել է «Տրանս Ալյանս» ՍՊԸ բաց մաքսային պահեստում’ կրկնակի մաքսային հսկողության ժամանակ. «Գոռ և Խաչատուր» ՍՊԸ-ին պատկանող բեռի կրկնակի մաքսային հսկողության ժամանակ պարզվել է, որ ապրանքի բեռնամաքսային հայտարարագրում նշված 204կգ քաշով 15 բալոն «քլորիդֆտոր մեթան ֆրիոն R207A» նյութի փոխարեն բեռում առկա է եղել նույն քանակությամբ’ 15 բալոն «502» գազը»: Ս. Սանամյանի տեղեկացմամբ’ «502» տեսակի գազը, լինելով խառնուրդ, պարունակում է ՔՖԱ (CFC) -115 նյութ, որի ներմուծումը հանրապետություն արգելվում է 2010 թվականից’ համաձայն ՀՀ կառավարության’ 15.03.2007թ. «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանելու մասին» թիվ 327-Ն որոշմամբ հաստատված ցանկի: Իրավախախտը, մինչ արգելված գազը ներկրելը, թույլտվություն ստանալու համար նախապես դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարություն, սակայն մերժում էր ստացել, թեպետ Հայաստանի օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Ասյա Մուրադյանի հավաստմամբ, նրա ներկրած’ գազի մնացած տեսակների համար թույլտվություն ստացել էր. «Նման նյութերը կարող են օզոնի շերտում ապրել 100-1000 տարի’ քայքայելով մարդու համար կենսական անհրաժեշտություն ունեցող օզոնի մոլեկուլները»,- հավաստիացրել է Ա. Մուրադյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն