Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետի աջակցությունը երիտասարդներին

Հուլիս 10, 2010թ. 10:50

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Էդմունդ Մասքիի անվան ծրագրի շրջանակներում 2010 թ. կրթաթոշակ ստացած հայաստանյան կրթաթոշակակիրների հետ։ Կրթաթոշակին արժանացած 15 անձինք ծրագրի շրջանակներում 2010 թ. օգոստոսին կմեկնեն ԱՄՆ` ուսումնառություն ստանալու գործարար կառավարում, հանրային կառավարում, հանրային առողջապահություն, գրադարանային ու տեղեկատվական գործ, իրավագիտություն և այլ մասնագիտություններով։

Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կրթաթոշակակիրներին և շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ են բոլորի ջանքերը որակյալ կրթությունը խրախուսելու գործում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ աջակցում է երիտասարդության ինտելեկտուալ աճին։ Կրթաթոշակակիրներին շնորհավորել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և «ԱՅՐԵՔՍ-Հայաստան» կազմակերպության Կրթական ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Արինա Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի Էդմունդ Մասքիի կրթաթոշակային ծրագիրն ստեղծվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից` նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը Եվրասիայում։ Մինչ օրս Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Մասքիի ծրագրով կրթաթոշակ են ստացել 375 հոգի։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն