Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Կլաուդիա Կարդինալե. «Երբեք գեղեցիկ դերսանների թակարդը չեմ ընկել»

Հուլիս 12, 2010թ. 16:43

deracanuhi-KardinaleԻնչպես հայտնի է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնին  շրջանակներում Հայաստանում է գտնվում իտալացի հայտնի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն: Նա այսօր հանդիպել է հայ լրագրողների հետ: «Աշխատանքը մի բան է, անձնականը` մեկ այլ: Իմ գործունեության ընթացքում շատ գեղեցիկ դերասանների եմ հանդիպել, բայց երբեք նրանց թակարդը չեմ ընկել»,- ասուլիսում անկեղծացել է դերասանուհին:

Դերասանուհին նկատում է, որ մարդ մեկ կյանք ունի, բայց ինքն ունեցել է 130 կյանք, քանի որ բախտ է ունեցել կինոյում խաղալ 130 դեր. «Դերասան լինելու համար կյանքում պետք է լինել շատ ուժեղ, հակառակ դեպքում կկորցնես ինքդ քեզ, չես իմանա` ով ես իրականում»:

Հարցին, թե ի՞նչ ժանր է նախընտրում դերասանուհին, ասել է.«Խաղացել եմ և’ կատակերգություններում, և’ դրամաներում, փոփոխվել` դառնալով ծեր կամ երիտասարդ, շիկահեր կամ թխահեր, ու ամենահետաքրքիրը` հենց այդ տրանսֆորմացիան է»: Նրան դուր է գալիս վտանգավոր կադրերում նկարահանվելը. «Ես մի քիչ խենթ եմ, ուզում եմ հատուկ էֆեկտներ օգտագործել: Որքան վտանգավոր է լինում այդ կադրը, այնքան ավելի շատ եմ ձգտում դրան»:

Դերասանուհին շարունակում է նկարահանվել ֆիլմերում. առաջիկայում, նրա տեղեկացմամբ, կան մի շարք ծրագրեր ու սցենարներ: Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան` մոլորակի, բնության պահպանության ուղղությամբ մի շարք բարեգործական, կազմակերպչական աշխատանքներ է տանում, պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն