Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Եվ փառաբանվեց Հայոց Աստղիկ Աստվածուհին

Հուլիս 12, 2010թ. 17:19

Հուլիսի 11-ին, ժ. 13:00-15.00-ին Զվարթնոց տաճարում կայացավ արիական-հեթանոսական Վարդավառ տոնի ծիսական եւ տոնական արարողություն: Արարողությունը կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները: Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:

Նրանք նախ փառաբանեցին Վարդավառը, սրով եւ ձոներով օծեցին ծիսական կրակը եւ տոնական ջուրը, հետո փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես տոնի օրվա խորհրդանիշ Հայոց Աստղիկ Սիրո Աստվածուհուն: Քուրմ Մանուկը ներկայացրեց Վարդավառի խորհուրդը, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց Հայ Աստվածներին ու առ երկինք հղեց Արարչականչ` Հայ Աստվածների` նորից Հայոց Հոգիներ եւ Հայոց Հայրենիք վերադառնալու համար…

Ծիսական արարողությունից հետո մասնակիցները օծված ջրով ջրեցին միմյանց եւ գինեձոներ նվիրեցին Աստղիկ Աստվածուհուն եւ Հայ Աստվածներին: Ծիսական եւ տոնական արարողություններին մասնակցեցին նաեւ արորդիներ Հայաստանից, Արցախից, նաեւ` Զվարթնոց տաճար այցելած սփյուռքահայեր: Զվարթնոցի տոնից հետո մասնակիցները այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնին` Աստղիկ Աստվածուհու տիեզերական կեսին: Այս մասին  ArmAr.am-ին  տեղեկացնում է ՀԱՄ լրատվական կենտրոնը:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն