Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Բակո Սահակյան. «Բանակը մեր երկրի անկախության, անվտանգության երաշխավորն է»

Հուլիս 12, 2010թ. 21:12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:

Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ եւ արդյունավետ ծառայություն:

Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության եւ անվտանգության կարեւորագույն երաշխավորը, եւ այսուհետ եւս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար:   Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Արցախի Հանարպետության նախագահի աշխատակազմից:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն