Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը

Հուլիս 13, 2010թ. 10:34

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Մուղանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սեյսուլան, Ջրաբերդ, Վերին Չայլու, Կորգան, Աշաղը Սեյիդահմեդլի, Քարվենդ, Յուսուֆջանլու, Բաշ-Քարվենդ, Շուրաբադ, Լևոնարխ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն