Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Արման դը Դեկեր. «Ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով»

Հուլիս 13, 2010թ. 11:16

Hovik Abrahamyan-Belgia-2Ինչպես հայտնի է ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում:

Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` բարձր է գնահատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու  Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականությունը` նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն առաջացրեց Եվրամիությունում: Սենատի նախագահը շեշտել է, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաեւ 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումը:

Հանդիպման վերջում  երկու խորհրդարանների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին պարոն Դեկերը պատասխանել է. «Անչափ ափսոսում եմ, որ  այդ ակտիվ դիվանագիտությունը  չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը  նոր  պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ  գործնականում պետք է վավերացներ  արձանագրությունները,  որոնք արդեն  պատրաստ էին,  ստորագրված: Հիասթափեցնող   է, որ  Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` պարոն Դեկերը ասաց. «Եվրամիությունում Բելգիայի նախագահության շրջանում կցանկանայինք խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Կարծում ենք, որ դրանք էական հարաբերություններ են, ինչպես  Հայաստանի, այնպես էլ  նույն Եվրամիության համար, որը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված ենք նախևառաջ  առանձնահատուկ հարաբերություններով. Եվրոպայում  շատ գործուն, ակտիվ համայնքով, ինչպես նաև քաղաքական և ռազմավարական շահերով»:

Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասն ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զարգացումները:

Պարոնայք Պորեբան եւ Թանոկը հավաստիացրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին Եվրախորհրդարանին ներկայացվի անաչառ տեղեկատվություն: Կողմերը անթույլատրելի համարեցին 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանների առկայությունը:

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն