Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ազգությամբ թուրք կնոջ գործունեությունն ազդել է Բրայզայի քաղաքական գործունեության վրա

Հուլիս 13, 2010թ. 11:30

BrajzaԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին է ուղարկել 7 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներկայացվում է հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի դիրքորոշման մասին: Հանձնաժողովի 19 անդամներին ուղարկված նամակում ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը բացատրել է, որ Ամերիկայի Հայկական համայնքը մտահոգված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրմամբ:

Խաչիկյանի պնդմամբ` Հանձնաժողովի անդամները պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է Բրայզայի կնոջ` ազգությամբ թուրք գիտնական Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությունը ազդել Բրայզայի քաղաքական գործունեության վրա:

Այնուհետև ANCA-ն ներկայացնում է լրացուցիչ տվյալներ Բրայզայի գործունեության վերաբերյալ: Ըստ ANCA-ի, Բրայզան ադեկվատ պատասխան չի տվել այն բանին, որ Ադրբեջանը 1300-ամյա հայկական հուշարձաններ է ոչնչացրել, սուտ մեղադրանքներ է ներկայացրել, որ Հայաստանը «զբաղեցնում է» Ադրբեջանի տարածքը, ճնշում է գործադրել Հայաստանի վրա` գնալ զիջումների, ինչպես նաև ջանքեր է գործադրել աշխատանքից հեռացնել Հայաստնում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն