Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ռազմական բանակցություններ ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև

Հուլիս 13, 2010թ. 11:42

Երեկ  Բաքվում բանակցություններ են ընթացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև։

Երկօրյա բանակցությունների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ և որոշակի պայմանագրեր, որոնք պետք է նախատեսեն հաջորդ տարվա երկկողմանի համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

Հաղորդագրության համաձայն, Պենտագոնի խորհրդատվական պատվիրակությունը ղեկավարում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սելեստա Ուոլանդերը, դրան մասնակցում են Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ղեկավարն ու Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն