Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

«Գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը զարգացած գյուղ ունենալն է»

Հուլիս 13, 2010թ. 13:04

Gjur naxararԱյսօր Երևանում մեկնարկեց աշխատաժողով` նվիրված գյուղական կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվելու է 2011-2015 թվականների համար Հայաստանի երեք մարզերում` Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն, մի շարք գյուղմթերքների արտադրության զարգացումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ երեք մարզերում նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52 մլն դոլար` 12 մլն դոլար ուղղվելու է պտղաբուծության զարգացմանը և 37 մլն դոլար ուղղվելու է գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

«Ակնկալում ենք շահագրգիռ կազմակերպությունների հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ, կարծիքներ»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվելու է գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագիրը, և աշխատանքների ավարտին անհրաժեշտ է ունենալ 2011-2015 թվականների համար հստակ պատրաստ ծրագիր:

«Գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը նաև զարգացած գյուղ ունենալն է»,- շեշտեց Գ. Ալավերդյանը:

Հայաստանի երեք մարզում գյուղական կարողություններին ուղղված ծրագիրը ֆինանսավորել են IFAD-ը` 13.48 ԱՄն դոլար, նավթ արդյունահանող երկրների միջազգային զարգացման հիմանդրամը` 20.0 մլն դոլար, ՀՀ կառավարությունը` 11 մլն դոլար և ԱՄՆ ՄԶԳ-ը` 2.0 մլն դոլար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն