Իրանի ԱԳ նախարարը Իսպանիայում կխոսի Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Հուլիս 13, 2010թ. 15:41
Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին հուլիսի 13-ին ժամանել է Իսպանիա, որտեղ նա այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցություններ է անցկացնելու Թեհրանի Հռչակագրի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Մոթթաքին Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ArmAr.am












