Մոսկվան հրապարակայնորեն հայտարարել է, որ Իրանը ստեղծում է միջուկային զենք
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանը սկսում է այնպիսի ներուժ ձեռք բերել, որը սկզբունքորեն կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար»:
Նշենք, որ սա առաջին անգամ է, որ Մոսկվան հրապարակայնորեն հայտարարում է, որ Իրանը կարող է շարժվել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Ռուսաստանը, որն ամուր տնտեսական եւ ռազմական կապեր ունի Իրանի հետ, ավանդաբար համարվել է Թեհրանի դաշնակիցը:
Ռուսաստանի նախագահի Իրանին ուղղված քննադատությունը բարձր գնահատականի է արժանացել ԱՄՆ ղեկավարության կողմից, որն արտահայտվել է, թե կիսում է այն մտահոգությունը, որ Իսլամական Հանրապետությունը կարող է իր միջուկային ծրագրում «բեկում» մտցնել: «Հենց սա է հանդիսանում այս հարցի շուրջ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված համագործակցության եւ հեռանկարի ցուցանիշը»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրովլեյը:
ArmAr.am












