Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիս 13, 2010թ. 16:54
Այսօր երևանյան ժամանակով 15:19-ին Հայաստանի տարածքում, Սևան քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
Ըստ տեղեկատվության` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:












