Գլխավոր » Լրահոս

Հայաստանի ՀՕՊ համակարգը կարդիականացվի

Հուլիս 13, 2010թ. 17:15

Նոր C-500 զենիթա-հրթիռային համակարգը դառնալու է Ռուսաստանի հակահրթիռային համակարգի հիմնական կոմպոնենտը: Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նշել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:

Նախատեսվում է, որ C-500-ի մատակարարումը կսկսի 2015 թվականից, երբ ավարտված կլինի համալիրի մշակումը: Համալիրի մատակարարումն իրականացվելու է ՀՕՊ տարածաշրջանային համակարգերի ստեղծման շրջանակներում:

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը ընդգրկված է միասնական հակաօդային պաշտպանության համակարգում և չի բացառվում, որ նորագույն սպառազինությունները կմատակարարվեն նաև Հայաստանին:

ՌԴ-ում տեղի ունեցող այս զարգացումների համատեքստում պլանավորված է արդիականացնել նաև Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռադիոլոկացիոն ու հակաօդային պաշտպանության համակարգերը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ այդ աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերելու ռուսական «Նիտել» և «Ալմազ-Անթեյ» ընկերությունները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն