Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հուլիս 13, 2010թ. 18:00

HH Karavarutyan shenqyԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» hիմնադրամ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնում (Փաթեթ II)ե-ի առաջին և երրորդ Լոտերի պայմանագրերի նախագծերը։

Նիստում հաստատվել են Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք Արտահերթ Հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ զեկուցել է «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստանե ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Համաձայն Արտահերթ Հատկացման հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 206,767 (երկու հարյուր վեց հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, ընթացիկ եռամսյակի համար հատկացումների 16-րդ հայտով հաստատված և պահանջվող լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի  25,253,712  (քսանհինգ միլիոն  երկու հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր տասներկու) ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսավորումն անհրաժեշտ է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի գործունեության շարունակական ֆինանսավորումն ապահովելու համար։ Վարկային բաղադրիչի ընդհանուր գումարը կազմում է 8.5 մլն ԱՄՆ դոլար, որի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2010 թ. սեպտեմբերի վերջը։

Օրակարգի մեկ այլ հարցով Խորհրդի անդամները հաստատել են  Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում վերականգնվող Ռանչպար 1 պոմպակայանում շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողերի օտարման գործողությունների պլանը։ Քննարկվել է «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստանե ծրագրի փակման պլանը։

Կառավարման խորհրդին են ներկայացվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի ընտրության արդյունքները և նոր կազմը, որոնք քննարկվել և հաստատվել են Խորհրդի կողմից։

Ի գիտություն է ընդունվել «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվող Ոռոգման ռազմավարության ընթացքի և մոնիտորինգի ու գնահատման փոփոխված պլանի վերաբերյալ տեղեկատվությունը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն