Ադրբեջանցի լրագրողները Երևանում են
Հուլիս 13, 2010թ. 18:03
Ադրբեջանցի 5 լրագրողներ ժամանել են Երևան։ Նրանք մասնակցել են «Լրատվության ազատությունը Կովկասում» միջազգային խորհրդաժողովին։
«Լրատվության ազատությունը Կովկասում» միջազգային խորհրդաժողովը անցկացվում է արդեն երկրորդ անագամ՝ ԱՄՆ ազգային անվտանգության արխիվի նախաձեռնությամբ, որին մասնակցում են լրագրողներ Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և ԱՄՆ-ից։
Առաջին խորհրդաժողովն անցկացվել է Թբիլիսիում, այս տարի՝ Երևանում, իսկ հաջորդ տարի այն կանցկացվի Բաքվում։
Երևանում տեղի ունեցած բանակցություններում որոշվել է, որ Բաքու կգնան նաև թուրք լրագրողներ։












