Ֆրանսիայի վարչապետ.«Անթույլատրելի է, որ Թուրքիան դառնա ԵՄ լիիրավ անդամ»
Այսօր Ստամբուլում կմեկնարկի Թուրքիայի եւ ԵՄ միջեւ նախարարական մակարդակով հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն հարցերի լայն շրջանակ` կապված ԵՄ 27 անդամների եւ թեկնածու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հետ: Հանդիպմանը թուրքական կողմից կմասնակցեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԵՄ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիսը:
Նշենք, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ նման նախարարական հանդիպումը տեղի է ունենում տարին երկու անգամ` սկսած 1999թ. Հելսինկի գագաթնաժողովից, երբ Թուրքիան հռչակվեց ԵՄ թեկնածու երկիր:
Այս կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ իր երկիրը, բացառությամբ Թուրքիայից, աջակցում է բոլոր բալկանյան երկրների ԵՄ անդամակցությանը: Croatian daily-ին տված հարցազրույցում, Ֆրանսուա Ֆիյոն ասել է. «Ֆրանսիայի դիրքորոշումը բոլորը գիտեն. անթույլատրելի է, որ Թուրքիան դառնա ԵՄ լիիրավ անդամ, մենք ընդունում ենք Թուրքիայի հետ առավելագույնս մոտ հարաբերություններ, բայց ոչ վերջնական անդամակցությունը»:
ArmAr.am












