Սերժ Սարգսյանը ստորագրել է բանկային ոլորտին վերաբերող օրենքներ
Հուլիս 13, 2010թ. 18:26
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:












