Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ

Արվեստն ու կինոն կարո՞ղ են դեր խաղալ հայ-թուրքական հարաբերություններում

Հուլիս 13, 2010թ. 18:35

«Համատեղ աշխատանքը թուրքական որոշ կազմակերպությունների հետ կարելի է, եթե կա ցանկություն, իսկապես, աշխատել միասին և հաղթահարել վախը, որը կա ոչ միայն ստեղծագործողների մոտ, այլև` ժողովուրդների միջև»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: Ռեժիսորը, որ Երևան է ժամանել մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի աշխատանքներին, նկատեց, թե ինքը շատ է կարևորում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի` «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» ֆորումը:

Հայ-թուրքական մշակութային համագործակցության մասին խոսելիս` ռեժիսորը ներկայացրեց իր օրինակը, ով 2 ֆիլմ է նկարահանել թուրքական պրոդյուսերական ընկերության հետ:

«Շատ բարդ է այսօր նստել և խոսել այն մասին, թե ինչպես են երկու պետությունների ժողովուրդների միջև ստեղծվելու նորմալ հարաբերություններ, բայց կարծում եմ, որ արվեստն ու կինոն կարող են մեծ դեր խաղալ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործում»,- նշեց կինոռեժիսորն ու հավելեց. «Այս աշխատանքները շատ կարևոր են, որովհետև քաղաքական գործիչներն անում են իրենց գործը, որը կապված է ուրիշ-ուրիշ խնդիրերի հետ, իսկ ստեղծագործողը, ով ազատ է և ոչ թե իշխանության ճնշման տակ է աշխատում, կարող է շատ օգտակար լինել այդ գործում»:

Ս. Ավեդիքյանի խոսքերով, «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բռնել է հենց այդ ճանապարհը: Ըստ նրա` «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ի շրջանակներում աշխատող երիտասարդ ռեժիսորները կարող են ստեղծել դրական գործընթաց` հետագա համագործակցության համար:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն