Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պայքար Քուրդիստան պետության հիմնման համար

Հուլիս 13, 2010թ. 19:57

Բեյրութում PKK-ի ու <<Հըզբոլլահի>> միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փոխհրաձգություն է տեղի ունեցել <<Քուրդիստանի բանվորական կուսակցության>> (PKK) և տեղական «Հըզբոլլահ» ու «Էլ Էմել» շարժումների զինյալների մեջ: Ինչպես փոխանցում է թուրքական  Milliyet թերթը, զինված բախման արդյունքում PKK-ի մեկ զինյալ է զոհվել, 6 հոգի էլ վիրավորվել են:

Թուրքական թերթի փոխանցմամբ` բախման պատճառ է դարձել PKK-ի  նոր «ազդեցության գոտիների» ձեռք բերելու փորձերը: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուշ երեկոյան և կանխվել է միայն առավոտյան` լիբանանյան անվտանգության ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս դատապարտված է ցմահ ազատազրկման: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն