TRT-ն հերքում է
Հուլիս 14, 2010թ. 09:49
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության կորպորացիան (TRT) հերքել է այն պնդումները, թե արգելել է թուրքական «Buruk Acı» երգի հայկական տարբերակի հեռարձակումը:
«TRT-ն թափանցիկ եւ ազատ կորպորացիա է: Արգելել հեռարձակել երգը միայն նրա համար, որ այն հայկական է նույնիսկ քննարկման թեմա չէ»,- նշվել է կազմակերպության տարածած հայտարարությունում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet- թերթը:
ArmAr.am












