Տեղի կունենա Արմենական-ՌԱԿ համագումարը
Հուլիս 14, 2010թ. 09:52
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում: Կուսակցության թվով երկրորդ համագումարի նպատակն է հստակեցնել կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների շուրջ:
Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես կգա կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Պատգամավորների քննարկմանը կներկայացվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ հարցերի, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հանրապետական վարչության նախագիծ-բանաձեւերը:
Վերջում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը:
ArmAr.am












