Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն

Խոսել են Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու մասին

Հուլիս 14, 2010թ. 09:57

Nalbandyan-MAKՀուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)`  հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու նպատակով:

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանի  կառավարությունը առաջնահերթ է համարում Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը եւ ակնկալում է աջակցություն այդ խնդիրների լուծման գործընթացում:

Դամթյու Դեսալեյնը, անդրադառնալով Հայաստանում գրասենյակի գործունեությանը, արձանագրելով ՀՀ կառավարության և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է Հայաստանում փախստականների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող տարբեր ծրագրերի իրականացումը:

Նախարար Նալբանդյանը դեսպան Դեսալեյնին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն