Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Կհամագործակցեն Հայաստանի ու Լիբանանի պաշտպանության նախարարությունները

Հուլիս 14, 2010թ. 09:59

HH-LibananՀուլիսի 12-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանյան Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի (Elias Murr) հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները տարբեր ոլորտներում` շեշտը դնելով մասնավորապես պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը:

Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ համայնքի մասին, որը ակտիվ դերակատարություն ունի երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային այլ խնդիրների:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն