Մեդվեդևն ու Մերկելը կքննարկեն արցախյան հիմնախնդիրը
Հուլիս 14, 2010թ. 10:54
Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։
Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը». հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատապ հարցերը։
Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական ընկերությունների միջև, ինչպես նաև ԵՄ երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցումը։
Պրիխոդկոյի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում է նաև Արցախյան հակամարտությունը, իրավիճակը Մերձդնեստրում, Ղրղըզստանում և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը։












