Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Հուլիս 14, 2010թ. 12:38
Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Հանրապետության ղեկավարը շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ Նախագահը:












