Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ԱԺ նախագահ.«Թուրքիան սկսեց առաջ քաշել նախապայմաններ»

Հուլիս 14, 2010թ. 13:04

haj-turkakan haraberutyunԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում,  անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություներին:

ՀՀ ԱԺ խոսնական ասել է.«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը, մեծապես արժևորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը և ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսևորվի քաղաքական կամք և դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանի Հանրապետությունն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը:

Ցավոք, Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց  առաջ քաշել նախապայմաններ, ինչը որևէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:  Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը:

Սույն հարցի կապակցությամբ կցանկանայի դիմել Ձեր  Հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետևողական կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործում», -ասել է ԱԺ նախագահը:

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն