Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Վարչապետը կարևորում է երիտասարդ ընտանիքներին ցուցաբերվող օժանդակությունը

Հուլիս 14, 2010թ. 13:22

Tigran Sargsyan-karavarԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։

Ծրագրի շրջանակներում տրամադրվել է շուրջ 100 վարկ մոտ 1 մլրդ դրամի չափով։ Վարկերի շուրջ 80 տոկոսը տրամադրվել է Երևան քաղաքում, իսկ 20 տոկոսը` մարզերում։

Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով ծրագրի իրականացման ընթացքը` Տիգրան Սարգսյանը մատնանշել է մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից վարկերից օգտվելու ցածր ցուցանիշը։ Ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը` կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար օգոստոս ամսվա ընթացքում պատրաստել 2010 թ. հունվարի 29-ին կառավարության հաստատած հիշյալ պիլոտային ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման գործընթացը։

Ամփոփելով ծրագրի իրականացման ընթացքն ու զարգացման միտումները, ինչպես նաև առկա պահանջարկը` նշվել է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված 3 մլրդ դրամը մինչև տարեվերջ կիրացվի ամբողջ ծավալով


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն