Տիգրան Սարգսյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հուլիս 14, 2010թ. 16:40
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։












