Գլխավոր » Լրահոս

Քննարկվել են «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի արդյունքները

Հուլիս 14, 2010թ. 16:41

Tigran SArgsyan-3Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Երկու` պիլոտային և հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը և ինտերնետի հասանելիության աճին։

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման և ապառիկ վաճառքի պայմանները։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն