Գլխավոր » TOP, Լրահոս, Տնտեսություն

Վարչապետ.«Վերջին շրջանում նկատվում է հայ-լեհական հարաբերությունների ակտիվացում»

Հուլիս 14, 2010թ. 16:53

Tigran-1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ընդունել  է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, վարչապետը  նշել է,  որ  վերջին շրջանում նկատվում է հայ-լեհական հարաբերությունների ակտիվացում։ Լեհաստանի վարչապետի հետ  զրույցի և ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը հետաքրքրված է Լեհաստանի հետ տնտեսական  հարաբերությունների ամրապնդմամբ և  աշխուժացամամբ։ Վարչապետը ողջունելի է  համարել  նման հանդիպումները, նշելով, որ  հայ-լեհական  տնտեսական  համագործակցությունը  զարգացնելու  զգալի  ներուժ գոյություն  ունի, որը լիարժեք օգտագործված չէ։

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-լեհական քաղաքական հարաբերությունները և նշել, որ  երկու երկրների միջև տնտեսական հարաբերերությունը ևս պետք է հասցվի նույն մակարդակին։

Զրուցակիցներն  անդրադարձել են հայ-լեհական  քաղաքական եւ տնտեսական գործակցության  խորացման հարցերին։ Նշվել է, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի և ԵՄ-ի ու նրա  անդամ երկրների միջև համագործակցությունը։ Բարձր է գնահատվել Լեհաստանի  կարևոր  ներդրումն ու  դերակատարությունն այս հարցում։

Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել հանքահումքային արդյունաբերության, մասնավորապես` պղնձի, մոլիբդենի, բազալտի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտներն ու դրանցում  ներդրումներ կատարելու հնարավորությունները։


Դիտել TOP, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն