Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությամբ հետաքրքրված է 6 երկիր

Հուլիս 14, 2010թ. 17:50

Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հուլիսի 14-ին հայտարարել է, որ Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությամբ հետաքրքրված է 6 երկիր: Թե որոնք են այդ երկրները, նա չի մանրամասնել:

Այդպիսով, ստացվում է, որ Հայաստանի նոր ատոմակայանով հետաքրքրված է 7 պետություն, քանի որ նախարարը այդ 6 երկրի մասին նշել է` ասելով Ռուսաստանից բացի: Այժմ, ինչպես հայտնի, է նոր ատոմակայանի շինարարության հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է ստեղծվել, որին, ըստ նախարարի, կարող են միանալ այլ ներդրողներ: Նրանք, ովքեր հետաքրքրված են, սպասում են շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորմանը, հստակեցրել է նախարար Մովսիսյանը: Նա հայտնել է, որ այդ հիմնավորման փաստաթուղթը գրեթե ավարտուն տեսքի է:

Հայտնի է, որ Հայաստանի նոր ատոմակայանը կառուցվում է հինը փակելու համար: Նոր ատոմակայնի շինարարությամբ ավելի վաղ իրենց հետաքրքրությունները Ռուսաստանից բացի, հայտնել են թե Եվրամիությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հիշարժան է նաեւ ամիսներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան էլ կարող է մասնակցություն ունենալ Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն