Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շավարշ Քոչարյան.«Ալիևի հայտարարությունները խափանում են բանակցային առաջընթացը»

Հուլիս 14, 2010թ. 20:55

Shavarsh KojaryanԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները` Ադրբեջանի կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ, խափանում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հնարավոր առաջընթացը: Այս կարծիքին է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանելով նախօրեին Իլհամ Ալիևի հայտարարությունները` Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ալմաթիում հնարավոր հանդիպումից առաջ պարոն Ալիևը, խախտելով ավանդույթը, հանդես չգար հերթական հայտարարություններով` ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Նոր չեն Ադրբեջանի իզուր փորձերը` սուր ճոճելով խլացնելու իր կողմից միջազգային իրավունքի անդադար այլասերումը, պատմության լիակատար խեղաթյուրումը և սեփական աշխարհագրության անզուսպ ընդլայնումը: Սակայն, երբ ժառանգաբար իշխանություն ստացած և այդ իշխանության անփոփոխելիությունը սահմանադրորեն ապահոված նախագահը պնդում է, որ ադրբեջանական պետությունը կառուցված է Եվրոպայի ամենաառաջատար փորձի վրա, ապա ցանկացած մեկնաբանություն ավելորդ է»:

Հիշեցնենք, որ նախօրեին Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով` միաժամանակ վստահեցնելով, թե Ադրբեջանը երբևէ համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի անկախությանը:


Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն