Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ժամանակավորապես սահմանը բացելու Թուրքիայի մտադրությունը

Հուլիս 15, 2010թ. 10:05

haj-turk-sahmanԹուրքական «Radikal» թերթը տեղեկություն է տարածել, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես կբացվի։ Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ։

«Radikal»-ի տեղեկություններով, թուրք զինվորականների անուններն արդեն մտցված են զորավարժություններին մասնակցողների դաշինքի ցուցակում։ Բացի այդ, թերթը նաև գրում է, որ Հայաստան թուրք զինվորականների շարասյան անխափան մուտքն ապահովելու համար ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահմանը։ Ակնկալվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 19 պետությունների զինվորականներ։ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը միաձայն ընդունվել է դաշինքի անդամ պետությունների, այդ թվում և Թուրքիայի կողմից։

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն