Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Թուրք-ադրբեջանական հերթական երևակայություն

Հուլիս 15, 2010թ. 10:32

NAlbandyan-davutorluԹուրքական Hurriyet թերթը գրում է, թե Ալմաթիում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Մասնավորապես, քննարկվելու է Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակը:

Հետաքրքիրն այն է, որ թուրքական թերթն առանձնապես ընդգծում է, որ  քննարկվելու է Լաչինի միջանցքի եւ խաղաղարար ուժերի տեղակայման խնդիրը:

Հիշեցնենք, որ երեկ Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությանը եւ նրա այն հայտարարությանը, թե Ալմա Աթայում քննարկվելու է Ֆիզուլիի եւ Քելբաջարի հարցը: ՀՀ ԱԳ նախարան ասել էր. «Ես կարող եմ ասել, որ այդպիսի հանդիպում հնարավոր է եւ այս պահին եռանախագահները ձգտում են կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց դեռ վերջնական հաստատված չէ: Եթե այդպիսի հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել, արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում: Կարծում եմ, դա է գլխավոր խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է», – եզրափակել էր ՀՀ ԱԳ նախարարը:

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն