Գլխավոր » Լրահոս

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանի նամակին

Հուլիս 15, 2010թ. 15:29

EX glxavor qarturarԵվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 16-ին ուղարկված նամակին: Պատասխան նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան,

Շնորհակալ եմ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մարտի 16-ին ինձ հասցեագրած Հայաստանում բարեփոխումների ծրագրով նամակի համար:

Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ Եվրոպայի խորհրդի, մասնավորապես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համար: Ինչպես գիտեք, ԵԽԽՎ 1677 (2009) բանաձևի ընդունումից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետևաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ինչպե՞ս է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը և 2008թ. մարտի իրադարձությունների հետևանքները:

Իր սեփական յուրահատուկ մոնիտորինգային ընթացակարգերով (Մոնիտորինգի Ագոյի խումբ) ԵԽ Նախարարների կոմիտեն շարունակում է իր ակտիվ հետաքրքրվածությունը Հայաստանով՝ ապահովելու համար լավագույն հնարավոր շրջանակը ԵԽ առջև Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Եվրոպայի խորհուրդը մշտապես հստակորեն ցուցադրել է իր ցանկությունը համագործակցել իշխանությունների հետ օժանդակելու վերջիններիս օրենսդրական, վարչական և իրավական հարցերում’ պաշտպանելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ և հիմնվելով նաև սեփական մոնիտորինգային մեխանիզմների հանձնարարականների վրա, խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը և ձեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները ապահովելու պարտավորությանը»:

7or.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն