Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արա Պապյան. «Հայաստանը պետք է հստակ հայտարարի իր շահերը, թե` ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում»

Հուլիս 15, 2010թ. 16:02

Ara PapyanԱյսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում ելույթ ունենալով նախկին դեսպան Արա Պապյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի մասին, այն բնութագրելով այսպես.« «Հիվանդը մահացել է, բայց պատասխանատու չկա»:

Սակայն այս ամենում պարոն Պապյանի համոզմամբ, կա մեկ այլ վտանգավոր միտում.«Առկա է կոտրվածության զգացում, քանի որ հարցը, իրականում, մեկուսացված է և լուծվում է երկու-երեք հոգու միջոցով»:

Միաժամանակ ասել, թե գործընթացը քնած է, ըստ Պապյանի, սխալ է, քանի որ այդ տեսակետը շատ հեռու է իրականությունից. «Այսօր շատ հետաքրքիր միտումներ եմ տեսնում: Ա ակնհայտ է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերը միասնական են ընկալվում թե’ ԱՄՆ, թե’ Թուրքիայի բարձրաստիճան շրջանակներում»,- ասաց նա:

Ըստ Պապյանի, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե ազգային Թուրքիան վտանգ էր ներկայացնում մեզ համար, ապա իսլամական Թուրքիան վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար ու, մասնավորապես, ԱՄՆ-ի: Հետևաբար, կարծում է դիվանագետը, շատ խեղճացնել Հայաստանը, ուժեղացնել Ադրբեջանն ու թուրքական գործոնը ձեռնտու չէ Արևմուտքին: Այնպես որ` Արևմուտքը ևս փնտրտուքի մեջ է ու կարելի է ասել` չի հասկանում Հայաստանի քաղաքականությունը:

Խոսելով արցախյան հիմնախնդրից, ասաց. «Չեմ կարծում սակայն, որ հայ-ադրբեջանական լարվածությունը կբերի պատերազմի, քնի որ պատերազմական գործողությունները ձեռնտու չեն որևէ կողմի: Բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ այսպես շարունակվել այլևս չի կարող և այն, որ լուրջ փոփոխություններ են սպասվում պարզից էլ պարզ է:

«Մենք պետք է դրանց պատրաստ լինենք ու հասկանանք, որ Ղարաբաղի հարցը, իրականում, շատ փոքր հարց է և դրանով չէ, որ հարց է լուծվում. Հայաստանը` Ղարաբաղով կամ առանց դրա հարց չի փոխում: Արցախի հարցը ընդամենը մեկ խնդիր է լուծում մեզ համար` արևելյան սահմանների ամրությունը»:

Ա. Պապյանի տպավորությունն այնպիսին է, որ արտաքին աշխարհը Հայաստանից քաղաքական իմպուլսների ու տեսլականի է սպասում, որը չկա, «Մենք ինքներս շփոթված ենք` ներքաղաքական տատանումների արդյունքում»:

«Եթե Հայաստանը հստակ ամրագրի ու հայտարարի իր շահերը, թե ինչ է ուզում, ինչու է ուզում և ինչի հիման վրա է ուզում, նրա հետ լուրջ կխոսեն ու լուրջ կվերաբերվեն.Պետք է լինենք պահանջատեր»,- հավելեց բանախոսը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն