Գլխավոր » Լրահոս

Կմաքրվեն ստորջրյա անտառածածկ տարածքները

Հուլիս 15, 2010թ. 16:14

Tigran SArgsyan ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 30000.0 հազար դրամ, որը տրամադրվելու է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած  տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական  էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ  մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձր արտադրողական մեքենա-սարքավորումներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն