Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Ֆրանսիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկելու են տարածաշրջանային հարցեր

Հուլիս 15, 2010թ. 16:43

Երեկ երեկոյան Վրաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշներն այսօր հանդիպումներ կանցկացնի վրացական ղեկավարության հետ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները սկսվել են երեկոյան Վրաստանի նախագահի հետ պաշտոնական ճաշով:

«Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ թեմանների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ բազմակողմանի հարցերի քննարկում», – ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանին:

Կուշները կհանդիպի նաեւ վրացական ընդդիմության առաջնորդների հետ, իր վրաց գործընկերոջ հետ, կայցելի ֆրանսիական դպրոց եւ կմասնակցի Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության նոր շենքի բացմանը: Այս մասին տեղեկացնում է News Georgia-ն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն