Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

ԵՄ-ն բանակցություններ կսկսի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

Հուլիս 15, 2010թ. 16:57

42-15403900Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ Գործակցության համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը կայանալու է հաջորդ շաբաթ Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում: Համաձայնագրերը նախատեսում են կողմերի հանձնառությունը՝ ընդհանուր արժեհամակարգի որդեգրման վերաբերյալ, և ընդգրկելու են ոլորտների լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսությունը, արդարադատությունը, ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև առևտուրն ու համագործակցությունն առանձին սեկտորներում քաղաքականության մշակման ընթացքում: Համաձայնագրի միջոցով երկրկների տրամադրության տակ կդրվեն ԵՄ-ի օրենսդրության և չափանիշների առանցքային տարրերը։

ԵՄ մեկնարկում է բանակցությունների վերաբերյալ առաջին լիագումար հանդիպումներ, որոնք տեղի կունենան ս.թ., հուլիսի 15 Բաթումում (Վրաստան), ս.թ., հուլիսի 16 Բաքվում (Ադրբեջան) և ս.թ. հուլիսի 19 Երևանում (Հայաստան):

Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումն արտացոլում է հարաբերությունների շարունակական խորացումն ու զարգացումը՝ 1999թ.-ին ուժի մեջ մտած անդրանիկ համաձայնագրերի հիման վրա։ Այն նաև փաստում է ԵՄ-ի հանձնառություններն իր արևելյան հարևանների նկատմամբ՝ կապված Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման հնարավորությունն իրականացնելու հետ։

Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը ԵՄ-ի և հարավկովկասյան երեք պետությունների միջև ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։ Բանակցային գործընթացը խարսխված է լինելու ներառականության, տարբերակման, պայմանականության և համատեղ սեփականության սկզբունքների, ինչպես նաև համընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդար կառավարման կիրառման հարցում կողմերի անսասան պարտավորվածության վրա։

Ներկա լինելով միջոցառմանը Բաթումում ԵՄ Բարձրագույն ներկայացուցիչ/Հանձնաժողովի փոխնախագահ բարոնուհի Քեթրին Էշթոնն ասել է ‘Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցույց են տվել իրենց հստակ ձգտումը սերտացնելու հարաբերությունները ԵՄ հետ: Անձամբ ես համոզված եմ, որ համապարփակ Գործակցության Համաձայնագրերի ստեղծման միջոցով դա իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն քաղաքական հարաբերություններում, այլև քաղաքացիների կենսակերպում տնտեսական հնարավորությունների, ԵՄ հետ միջանձնյա շփումների, բնապահպանության առումներով: Այս համաձայնագիրը կդառնա շարժիչ ուժ այս երկրներում ներքին բարեփոխումների համար և կարող է օժանդակել մեզ կենտրոնացնելու ռեսուրսները առավել ջանքերի կարիքն ունեցող առանցքային ինստիտուտների նկատմամբ’:

Գործակցության հանաձայնագրերի վերաբերյալ բանակցություններն ընգրկելու են ԵՄ հետ երեք երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները, քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը արտաքին անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցությունն առանձին ոլորտներում, միջանձնյա շփումները (ներառյալ կրթական և հետազոտական ոլորտներում) և առևտուրը:

Ներկայում ԵՄ բանակցում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ համարժեք Գործակցության համաձայնագրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Երեւանում ԵՄ գրասենյակից:


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն