Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մամեդյարով. «Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում ստանալ Քարվաճառի և Լաչինի շրջանները»

Հուլիս 15, 2010թ. 17:41

MamedyarovԱդրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանները Ադրբեջանին հանձնելու ԵԱՀԿ ՄԽ առաջարկին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Հայաստանը տարածքների վերադարձի համար 10 տարի ժամկետն էր առաջարկում, իսկ Բաքուն մեկ տարի էր պահանջում։

-Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ բանակցությունների սկզբնական շրջանում Երևանը ժամկետը կրճատեց մինչև 7 տարի, իսկ Ադրբեջանը հանդես եկավ 3 տարվա ընթացքում Քելբաջարից և Լաչինից հայկական զորքերի դուրսբերման առաջարկով,-նշել է Մամեդյարովը։

Նախարարի խոսքերով՝ ներկա պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածքների վերադարձի համար 5-ամյա ժամկետ են առաջարկում, և Ադրբեջանը համաձայնել է դրան։ Նա նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել, որոնց թվում էր նաև Ադրբեջանին Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանների վերադարձը։

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայմանը, Մամեդյարովն ասել է, թե դեռևս ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել, համաձայն որի խաղաղապահները չպետք է լինեն ԵԱՀԿ համանախագահ երկրների կամ տարածաշրջանի պետությունների ուժեր։ Այդ մասին տեղեկացնում է «Trend.az»-ը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն