Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցի նաև Հայաստանը

Հուլիս 16, 2010թ. 10:20

Հուլիսի 14-ին բացվել է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանյան 20-ից ավելի, այդ թվում’ «Ջերմուկ Գրուպ», «Դիլիջան», «Արզնի», «Ռոյալ Արմենիա», «Սիգարոն» ընկերությունների գործունեությունը լուսաբանող տեղեկատվական և գովազդային նյութեր:

Բացման պաշտոնական արարողությունից հետո հայկական տաղավար այցելեցին Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրին, կառավարության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:

Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ կարճատև զրույցի ընթացքում Սիրիայի վարչապետը գոհունակություն հայտնեց երկարամյա ընդմիջումից հետո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ’ ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը նման լուրջ միջազգային միջոցառումների նոր խթան կհանդիսանա հայ-սիրիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հայկական տաղավարի այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հայկական արտադրության ապրանքների, մասնավորապես’ հանքային ջրերի նկատմամբ:

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 երկիր Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից և Հարավային Ամերիկայից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն