Գլխավոր » Լրահոս

Համաշխարհային գիտության փառատոն`Հայաստանում

Հուլիս 16, 2010թ. 10:41

6-րդ ամենամյա միջազգային ԴիջիՏեք 2010 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր:

ԴիջիՏեքն առաջին անգամ կազմակերպվել է 2005-ին: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: 2005-ին ցուցահանդես այցելել է 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ, իսկ 2009-ին այցելուների քանակը հասել է շուրջ 12000-ի: Այս տարի, համաձայն 2005թ-ից ի վեր առկա աճի դինամիկայի և ակտիվ գովազդային արշավի շնորհիվ, ակնկալվում է 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

Այս տարի ցուցահանդեսին կից կանցկացվեն նաև նոր միջոցառումներ, որոնցից է “Armenian Open Game Development Contest” մրցույթը: Մրցույթին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլն:

Ըստ նախնական պայմանավորվածության` ԴիջիՏեքին զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկավի նաև Science Festival համաշխարհային գիտության փառատոնի հայաստանյան տարբերակը՝ «Երևան Գիտության փառատոն» խորագրով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն