Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ում կստեղծվի ֆինանսական մեքենայությունների դեմ պայքարի հատուկ գործակալություն

Հուլիս 16, 2010թ. 10:45

ԱՄՆ Սենատը` 60 կողմ եւ 39 դեմ ձայներով, հավանություն է տվել Օբամայի վարչակազմի մշակած փաստաթղթին, որ վերաբերում է երկրի ֆինանսական համակարգի բարեփոխմանը:

Օրինագծով արգելվում է բանկերին ֆինանսական շուկաներում գործարքներ կատարել սեփական միջոցների հաշվին, ինչպես նաեւ սահմանափակվում է բանկերի աճը, աշխատակիցներին բոնուսների վճարումը եւ այլն: Օրինագծով հստակեցվել է նաեւ ֆինանսական կազմակերպությունների սնանկացման կարգը:

Ստեղծվելու է հատուկ գործակալություն, որը պայքարելու է ֆինանսական մեքենայությունների դեմ:

Փաստաթղթի հեղինակները ասում են, թե այս օրինագծի ընդունումով հնարավոր կլինի խուսափել ֆինանսական ճգնաժամից, որ տեղի ունեցավ 2008 թ.: Հանրապետականները համարում են, որ այս օրինագծի ընդունումից հետո կտուժի ամերիկյան տնտեսության մրցունակությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն